Ալիևը հանդիպում է Ռուսաստանի ԳՇ պետին, սակայն մամուլը քննարկում է ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հայտարարությունները: Այսօր հանդիպել են ՌԴ ԶՈւ ԳՇ պետ , բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնք քննարկել ռուս-ադրբեջանական հետագա ռազմական համագործակցությունները:
Բայց չգիտես, թե ինչ պատճառով ադրբեջանական մամուլը ավելի շատ անդրադարձել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հայ-ռուսական ռազմական համագործացկության հայտարարություններին, քան իրենց նախագահի հանդիպմանը:
Մասնավորապես նշվում է, որ Զաքարյանը հայտարարել է, թե ռուսական զորքը չի պաշտպանելու Արցախը: Ու հենց այս նախադասությունը հենց այս շրջանում ընդգծելը շատ տարօրնակ է: Հատկապես այն դեպքում, որ երբեք ոչ ոք չի ասել, որ Արցախում կլինի ռուսական զորք ու դա գոնե ադրբեջանցիների համար նորություն չի:
Այս ամենին գումար են նաև այն հայտարարությունը, թե հայկական կողմը ամբողջ սահմանի երկայնքով խոշոր տրամաչափի գնդացիրներով հարվածել են ադրբեջանական դիրքերին:
Այսպես արդեն մի քանի օր է ադրբեջանական կողմը ընտրել է ցեխ շպրտելու և կեղծ տեղեկություններ հրապարակելու միջոցով կատարվող քարոզչությունը, որը հաստատ լավ բանի չի բերելու:
Աշոտ Ասատրյան