-Դպրոցը ձեր երկրորդ տունն է

- Գլուխդ տանը մոռանայիր
(C) մայր արտահայտություն

-Ձեր ընտանքիքների դաստիարակությունը դպրոցում ցույց մի տվեք

-եթե մի հատ էլ խոսես դուրս կգաս դասարանից

-վերջին նստարան, կարո՞ղ ա մենք ձեզ խանգարում ենք

- 5 րոպե է մնացել անաղմուկ միջանցքով իջնում եք, նայեք որ իմ վրա խոսակցություն չգա

-ուրեմն ես 5 րոպե ուշ դասարան մտնելու իրավունք չունե՞մ, պետք է սաղ դպրոցն իմանա՞

-այ տես, որ ուզում ես,ուղեղդ աշխատացնում ես, կարողանում ես

-40 տարվա մանկավարժ եմ, ձեր նման անդաստիարակ դասարան չեմ տեսել

-ձեր ձայնը արդեն ուսուցչանոց է հասնում

-էս ո՞վ է իր պատկերը գրատախտակին նկարել

- չեմ նշանակելու, մնաս նույն դասարանում

-դուք ձեր տան դուռը այդպե՞ս եք փակում

-կետ եմ դնում, մյուս դասին կպատասխանես

-ֆոնդի գումարը ո՞վ չի բերել

-աղմուկ չանեք, իջնեմ ուսուցչանոց, գամ

-այդքան լավ ես խոսում, արի գրատախտակի մոտից խոսի

-նոր եկար դրսից, ի՞նչ կա, որ նորից գնում ես

-քննությանը կծիծաղեք

-եթե դասարանից դուրս եկար, էլ հետ չես գա

 

Գրիգորյան Ժորա