Ֆեյսբուքյան օգտատեր Զաքար Խոջաբաղյանն իր էջում գրել է.

«Էս Էրեբունու տարօրինակ թեման, ոնց որ միշտ անհասկանալի ուղղությամբ շատ ակտիվ շեղեցին։ Ամբողջ ցանցը քննարկում է ոստիկանների սխալ կամ ճիշտ վարքը, դիպուկահարի պրոֆեսիոնալիզմը, պատանդառու բառի ուղղագրությունը, կրակած փամփուշտների քանակը կամ ժողովրդի մեջ դիրքավորվելը և այլն և այլն։ Ինչ ասես, բացի ամենակարևոր մի քանի հարցից, մինչդեռ Հայաստանի համար բավականին արտառոց դեպք էր։ Հիմա հարցերը.

1. Ո՞վ էր էդ տղան ու ի՞նչ էր ուզում։ Ինչի՞ համար էր պատանդ վերցրել։ (Ակնհայտ էր անհավասարակշիռ պահվածքը, բայց որևէ մանրամասն չկա)։

2. Ինչի՞ համար էր առանց շապիկի ու ցուցադրական ընդգծված բացել մարմինը՝ վրայի դաջվածքներով։

3. Ի՞նչ խորհուրդ ու նշանակություն ունեին դաջվածքները։ Եղած կադրերից երևացին հայկական տառեր, սպարապետի կամ արքաների գլուխներ (մասնավորապես՝ կրծքավանդակի կողմնային պատին շրջանակի մեջ կիսադեմ՝ վերևում գրված Աշոտ Երկաթ, գոնե սա հստակ երևում էր)։

Հ.Գ.
Չեմ կարծում, թե «հանցագործ աշխարհում» Աշոտ Երկաթ և նմանատիպ բովանդակությամբ դաջվածքները լայն տարածում ունեն, եթե ընդհանրապես ունեն։ Ակնհայտ է, որ պատահական մեկը չէր ու ինչ-որ կոնկրետ սիմվոլիզմ կար էդ ամենում, որի մասին ոչ միայն չխոսվեց, այլև ամեն կերպ թեման շեղվում է՝ այդ հարցը շրջանցելու համար։ Մինչդեռ սրանք կարևորագույն հարցեր են։ Դե հասարակությունն էլ՝ ոնց որ միշտ, չասեմ... ֆբ-յան «ակտիվն» էլ՝ ամեն մեկը իր գործն է անում՝ իրեն վերապահված դերով ու թույլատրված չափով...»: