Նիկոլը քաղաքական գործիչ է և ԱԺ պատգամավոր, և ըստ իս նա պետք է ԱԺ-ում արտահերթ նիստի նախապատրաստություն տեսներ և քննարկեր ստեղծված իրավիճակը, ոչ թե մոտենար Նաիրիտին ու լայֆ տեսանյութ նկարեր։ Դե ֆակտո Նիկոլին է պատկանում մի լրատվամիջոց, որի լրագրողներից ինչ, որ մեկը կարող էր, այդ ֆունկցիան իր վրա վերցնել։
Հաջորդ խնդրահարույց դրվագն այն է, որ Նիկոլը լինելով հասարակակն լայն զանգվածներին ծանոթ, Նաիրիտին է մոտեցել անվտանգության տարրական կաննոներն առանց պահպանելու։ Ռեմբո, խաղալ նման դեպքերում պետէ չէ,ԱԺ պատգամավորը պետք է սեփական օրինակով ցույց տար ու քաղաքացիներին էլ պատմեր պաշտպանվելու մեթոդներիի մասին։
ԱԻՆ-ի ռելիզ գրողն էլ աչքիս չէր պահպանել, անվտանգության կաննոները և ծուխը շնչելուց հետո էր լրատվական ռելիզներ բաց թողում։ Ի՞նչ է նշանակում, «Ծուխն անվտանգ է, բայց շնչելուց հետո քաղաքացիները կարող են իրենց վատ զգալ», «Ծուխը գնում է դեպի Թուրքիա» և այլն, պաթոսահայրենասիրությունը թողեք, ի վերջո նախարարություն եք։
Ես այդպես էլ չտեսա թեժ գիծ, որով քաղաքացիները կարող քին դիմել տուժելու դեպքում, ի վերջո քիմիական թունավորումը տեղ ուներ լինելու։ Քանի՞ շտապ օգնության մեքենա էր տրամադրել Առողջապահության նախարարությունն այդ թեժ գծին։
Կան բազմաթիվ բացթողումներ ու խնդիրն էլ այն է, որ ԱԺ պատգամավորը բլոգեր-լրագրողի դեր է ստանձնում, նախարարության լրատվական ռելիզները Արմքոմեդին կարող է առանց խմբագրելու ներկայացնել, իսկ առողջապահության նախարարությունն էլ, որևէ կերպ դեպքը ուշադրության կենտրոնում չպահեց, այնինչ ԱՆ-ն պետք է արտակարգ ռեժիմով գործեր։
Էդգար Խաչատրյան