Հայաստանում, կարծեմ, մի քանի ԲՈՒՀ կա, իրենց մասնաճյուղերով, որոնք, ի պաշտոնե լիազորված ու մասնագիտացված են որակավորմամբ մանկավարժ-մասնագետներ պատրաստելու: Առաջին հերթին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը, հետո՝ Բրյուսովը:


Որքան տեղյակ եմ ԵՊՀ-ն էլ մանկավարժական ուղղությամբ բաժիններ ունի: Սակայն ԵՊՀ-ն առավել հեղինակավոր ու վստահություն վայելող ուսումնական հաստատությունն է Հայաստանում: Արվեստի բուհերն առանձին են:


Հիմա, ուսանողը, նպատակ ունենալով ստանալ իր հնարավորությունների շրջանակում լավագույն կրթություն, ծախսելով որոշակի գումարներ (բնականաբար ամեն մեկի համար հեշտ չէ վճարել ուսումնավճարը), սովորում է ու ավարտում: Եկեք ընդունենք, լավ կրթություն է ստանում: Դառնալով, օրինակ մաթեմատիկ, բանասեր, քիմիկոս կամ ֆիզիկոս: Հետո՞ նա ինչ պիտի անի: Հայաստանում գիտությունը շատ պասիվ է զարգանում: Նախկին գիտահետազոտական ինստիտուտներն էլ չկան: Կամ փաստացի իրենց գործառույթը նվազագույն չափով են իրականացնում:


Ավելի արդյունավետ է, որ, օրինակ ԵՊՀ-ում սովորողներն, ավարտելուց ու դիպլոմն ստանալուց հետո, մանկավարժական ուղղությամբ լրացուցիչ


վերապատրաստում ստանան: Դա կարող է լինել Մանկավարժական համալսարանի օժանդակությամբ, ներգրավմամբ, կամ հենց ԵՊՀ-ում, կամ էլ համապատասխան մասնագետների դասավանդմամբ ՝ համապատասխան կենտրոններում: Վեց ամսից մեկ տարի ժամանակահատվածի ընթացքում:


Այսպիսով ԵՊՀ ավարտած մարդիկ կարող են անարգել, օրինական ճանապարհով մանկավարժ աշխատել, լինի դպրոցներում, բուհերում,վարժարաններում, քոլեջներում: Թե չէ ստացվում է ստանում ես բավական լավ, արժեքավոր կրթություն ու ապագայում չես պատկերացնում ինչ պետք է անել ...