Այս մարդն այսօրվա Վրաստանի հիմնադիրն է։ Ինչ լավ բան կա այսօր Վրաստանում՝ Սահակաշվիլու ստեղծածն է։ Վրացիները չեն գնահատում նրան, շատերը նույնիսկ ատում են, բայց համոզված եմ՝ պատմությունը նրան դասելու է մեծագույն վրացիների շարքում։

 

Մինչև Սահակաշվիլին Վրաստանը ավելի կուռումպացված ու հետամնաց երկիր էր, քան նույնիսկ Հայաստանը։ Այսօր արդեն Հայաստանը հավակնում է աշխարհի ամենաանարդյունավետ կառավարվող բռնապետություններից մեկի տիտղոսին, իսկ Վրաստանում մեծ փոփոխություններ են կատարվել ու կատարվում։ Այնպես չի որ այստեղ ամեն ինչ հրաշալի է, իսկ մեկ շնչին ընկնող տնտեսական ցուցանիշներով շատ քիչ են առաջ Հայաստանից, բայց այստեղ մարդիկ զգում են փոփոխությունների շունչը, տեսնում են, որ ամեն օր ինչ-որ բան է ավելանում, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ընդհանրապես ոչինչ չի կատարվում արդեն քանի տարի։

 


Սահակաշվիլու օրինակը լավագույնս է ապացուցում, որ զարգացման համար կարևոր են ինստիտուտները, ոչ թե «ազգային մենթալիտետը», որովհետև դժվար է պատկերացնել ավելի անաշխատասեր, անպատասխանատու, անպունկտուալ ժողովուրդ քան վրացիներին են, բայց արդեն շատ վաղուց այստեղ ոչ մի ոստիկան ու դատավոր կաշառք չի վերցնում, պետական համակարգի հետ գործ ունենալուց Վրաստանի քաղաքացին չի ընկնում դռնեդուռ տեղեկանքներ ճարելու ու սրան-նրան լավություն անելու, իսկ օտարերկրյա ներդրումները կազմում են տարեկան 2 մլրդ դոլար․ համեմատության համար՝ Հայաստանում այդ թիվը 0 է, չեմ չափազանցնում, այն մի քանի տասնյակ միլիոնը, որ գրվում է, գործող ընկերությունների ընթացիկ ծախսերն են, ոչ մի լումա նոր ներդրում։