Հարց, որն ակնկալում է հստակ պատասխան
Հայաստանյան քաղաքական ուժերի զգալի մասը հանդես է գալիս Արցախի հակամարտությունը ժողովուրդների ինքնորշման սկզբունքի հիման վրա լուծելու դիրքորոշմամբ:
Իմ պատկերացմամբ այդ սկզբունքը կարող է վերաբերել միայն այն տարածքներին, որտեղ հայերը մեծամասնություն են կազմել հակամարտոթյան ներկա փուլի սկզբնավորման պահին, այն է 1988թ. փետրվարին: Այսինքն, առավելոգույնը ԼՂԻՄ-ին: Գրում եմ առավելագույնը, որովհետև վիճելի է դառնում նաև Շուշիի շրջանի հարցը:
Հիմա հարցս՝
Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտությունը լուծելու պարագային ի՞նչ իրավական սկզբունքով է լուծվելու ԼՂԻՄ-ի շրջակա, ներկայումս հայերի կողմից վերահսկվող, ազատագրված//ռազմակալված տարածքի հարցը:
Արա Պապյան