Էն, որ ասում են, թե «Հայաստան»-ի մեջ «-ստան»-ը պարսկական ծագման ածանց ա ու մեզ իբր ասիական երկիր ա սարքում, իսկ «Արմենիա»-ն շատ ավելի եվրոպական ձև ա, մի հատ կարան Դարեհի Բեհիսթունյան արձանագրությունը կարդան ու իմանան, որ էդ «եվրոպականոտ» ձևը հունարենին ա անցել հին պարսկերենից հետո էլ՝ տարածվել ուրիշ լեզուներում:
Ինչքան էլ զարմանալու թվա, եթե «Հայաստան»-ի մեջ մենակ «-ստան»-ն ա պարսկական ծագման, «Արմենիա»-ն լրիվ պարսկական ա: