Պատկերացրեք իրավիճակ. Վերացվում է 18-20 տարեկանների պարտադիր զորակոչային զինվորական ծառայությունը։


Հարց. Այդ տարիքային անձանց ու նրանց ծնողների քանի՞ տոկոսը կողմ կլինի պարտադիրի բացակայության պարագայում կամավոր կերպով ծառայության մեկնել…
Եթե 50-60 տոկոսից պակաս է՝ ուրեմն խնդիր է:


3 ամսվա ընթացքում ինքս հարցում եմ արել ուղիղ 200 հոգու։ Լավ իմանալով, որ նման իրավիճակ չկա, ու բոլորն էլ հասկանում էին, որ անպայման բանակ պետք է լինի, այլապես թշնամին մինչև իրենց տուն կհասնի, անգամ այդ պարագայում՝ 34%-ը չգերազանցեց ...


Ասածս ի՞նչ է։ Պետության ու ազգի համար կարևոր ամեն հարց չէ, որ հանրաքվեով ճիշտ արդյունք կստանաս։


Հ.Գ. Ի դեպ, մեկ այլ հարցում էլ արվել էր հարկերն իսպառ վերացնելու մասին։ Ավելի տխուր պատկեր ստացվեց ...


Հ.Հ.Գ. Պետությունն ու հասարակական կազմակերպությունները շատ անելիք ունեն ...

 

Արթուր Եղիազարյան