Ադրբեջանցիների համար օգոստոսի ամիսը ծանր ու ամոթալի ամիս է, տարիներ առաջ հենց այս ամսին ադրբեջանական բանակի զորքերը նահանջեցին Ֆիզուլիից, Ջաբրայիլից և Կուբաթլուից, հենց այս ամսին վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ հայկական վերահսկողության տակ անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ։
Առաջնահերթ հենց այս ամենն է պատճառը, որ ադրբեջանական կողմը հենց այս ամսին սկսել է մի շարք սուտ և կեղծ տեղեկություններ տարածել Ադրբեջանի ղեկավարությանը սպասարկող լրատվականների միջոցով: Մի շարք չճշտված և ակնհայտ սուտ տեղեկություններ արդեն ողողել են լրատվական դաշտը, որպեսզի գոնե այս օրերին շեղեն անցյալի ամոթալի էջերից:
Իսկ իրականում, ինչպես Վազգենն էր ասում, ոչինչ չի փոխվել, մեր դեմ նույն փախչող ադրբեջանցիներն են իսկ մենք էլ նույն մենք ենք:
Նման գործելաոճը ուղղված է նաև իրենց բանակում տեղի ունեցող խնդիրները քողարկելուն: Քանի որ արդեն սրվել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովի հարաբերությունները վերջին աղմկահարույց դեպքերից հետո: Բայց այդ մասին ավելի ուշ կանդրադառնամ:
Մեզանից մնում է միայն չտարածենք ադրբեջանական օդից կախված կեղծ լուրերը,որոնք ուղղված են միայն խուճապ և անվստահություն ձևավորելուն:
Աշոտ Ասատրյան