Երբ հարուստ մարդը խմող է լինում, ասում են՝ շատ ուտող- խմող մարդ է, երբ քյասիբն է խմող լինում, ասում են՝ հարբեցողի մեկն է․․․
Երբ հարուստ մարդը արտագաղթում է, ասում են՝ բիզնեսները տեղափոխեց արտասահման, իսկ քյասիբը՝ արտագաղթելով ուղղակի լքում է Հայրենիքը։
Երբ հարուստն է շատ երեխաներ ունենում, դա երեխասերությունից է, երբ քյասիբն է շատ երեխաներ ունենում, դա անգրագիտությունից է․․․
Երբ հարուստն է գողանում, նա կոչվում է շուստրի, իսկ երբ քյասիբն է գողանում, երեխաների վիզը ծուռ է մնում․․․
Երբ հարուստն է հարկերից խուսափում, դա « օդում կախված լուր» է, երբ քյասիբն է հարկերից խուսափում, դա ժանգոտ բուտկայի պլոմբված դուռ է․․․
Երբ քյասիբն է վերադառնում Հայրենիք, դա հաստատ հայրենասիրությունից չէ, երբ հարուստն է վերադառնում, դա նախնիների կանչն է․․․
Երբ հարուստին տղա է ծնվում, ասում են՝ ժառանգորդ և ծուխը շարունակող է ծնվել, իսկ քյասիբի ծնված միակ տղան նախևառաջ զինվոր է
Գրառումը` Վարդան Սիրունյանի ֆեյսբուքյան էջից