Հրանտ Բագրատյանի ասածի վերաբերյալ շատ բուռն քննարկումներ են ընթանում Ֆեյսբուքում, մեծ մասը հայհոյում է, մյուս մասը համաձայն է, էն մյուս մասը առողջ քննադատում են և այլն։ Իմ կողմից էլ ավելացնեմ իմ կարծիքը՝ քանի որ մի ՖԲի օգտատեր էլ ես եմ։
Ես դեմ չեմ Բագրատյանի ասածին, ասեմ ավելի, կողմ եմ, հիմա բացատրեմ թե ինչու։ Հայերենում շատ քիչ բառեր կան, ահավոր քիչ, օր օրի նոր բառեր ու տերմիններ են ավելանում Ռուսերենում, Անգլերենում, Ֆրանսերենում և մնացած այլ շատ օգտագործվող լեզուներում, որոնց մեծ մասի համար մենք ոչ մի թարգմանություններ չենք գտնում։ Նախադասությունները շատ երկար են ստացվում։ Օրինակ Անգլերեն մի էջ թարգմանությունը Հայերենում 2 էջ է դառնում (շատ ժամանակ ավել)։ Հիմնականում շատ բառերի համար թարգմանությունների մեջ նույն բառերն ենք կիրառում, կամ ստիպված գրում ենք օտար լեզվի բառը հայերեն տառերով։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ ինտերնետ բառը փոխարինվել է համացանցով, սայթը՝ կայքով և այլն։
Բագրատյանը մի գուցե կոպիտ է արտահայտվել, սակայն մի բանը փաստ է՝ Հայերենում բառերի պակասություն կա, ու դա մենք բոլորս ամեն օր զգում ենք, երբ շփվում ենք արտասահմանցիների հետ, ու մի պահ ուզում ենք հասկանալ, լավ իրանց էս ինչ բառը հայերեն ո՞նց կլինի, ու հետո ասում ենք, հա լավ է, անցանք, անգլերենով կգրենք, հա բայց ինչի՞, եթե կարելի ա հայերենում ավելացնել նոր բառեր, նոր տերմիններ, վերջապես պոկվենք Ռուսերեն ու Անգլերեն բառերից, տերմիններից ու նշանանություններից։