Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Օգոստոսի 22-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում կրկին կհասնի +38 աստիճանի»,-մասնավորապես գրել է Գագիկ Սուրենյանը: