Փորձագիտական հիմնական տեսակետերից մեկի համաձայն, իրաքյան Քուրդիստան ստեղծելու գործում առանձնակի դերակատարում ունի իսրայելական կողմը. Իրաքյան քրդերի անկախացման հանրաքվեի հարցում տարբեր խեղովակներով նույնպես զգալի աջակցություն է ցուցաբերում Իսրայելը.
Հայտնի է, որ Մերձավոր Արևելքի տարբեր քրդական շարժումների ու կազմակերպությունների առաջնորդների հետ Իսրայելը կապեր է հաստատել դեռևս նախորդ դարի 60- ականներից սկսած. Քրդերի հետ համագործակցությամբ իսրայելական կողմը տնտեսական (քրդերի կողմից վերահսկվող նավթային մատակարարումները) և քաղաքական տարբեր շահեր ունի և հետևապես խաղացնելով քրդական հարցը` տիրապետում է քրդերի հետ խնդիրներ ունեցող երկրների` Թուրքիայի և Իրանի վրա ազդեցության լծակների. Իրաքյան քրդերի անկախացման հանրաքվեի արդյունքներից է շատ բան կախված, թե առաջիկա տարիներին ուժերի և շահերի ինչպիսի դասավորվածություն կձևավորվի Մերձավոր Արևելքում.


Կարեն Վերանյան