Ամեն ինչ անզեն աչքով էլ երևում է, երկրիս պետական ապառատի հատկապես ուժային կառույցները նեխել են ու շան հոտ է գալիս: Պատճառը մեկն է, անկախ ամեն տեսակ ակնհայտ թերությունների, այստեղ շարունակվում են համալրվել կոֆե խմողների ուժերը: Անկախ սահմանի իրավիճակից, անկախ երկրի անվտանգությունից, անկախ գլխներիս եկած արտակարգ իրավիճակներից, գոնե վերջին մեկ տարում պետք էր սեփական երեխաներին, անձնական և ընդհանուր օգտագործման կանանց տեղավորել մեկ այլ կառույց, որը գոնե կապ չունի երկրի ուժային կառույցների հետ, բայց՝ չէ, ուժային կառույցի համազգեստը ավելի գեղեցիկ է նայվում, քան քաղաքացիականը:


Սրանց խնամի-ծանոթ-բարեկամները, վերջերս սիլիկոններով պատված
մունդառ լրբերը, ոչ միայն ոչ մի կապ չունեն իրենց աշխատանքի հետ, այլ նաև չեն էլ փորձում աշխատանքային ժամերին մի օգտակար բան սովորեն:


Մեզ տեխնիկաներ գնելուց առաջ նախ կադրային ջարդ է պետք կազմակերպել, որ գոնե կոֆե խմողների հատուկ նշանակության զորքերի քանակը մի փոքր թեթևանա, որ այդ համակարգում գործից հասկացող մեկը լինի, ով աշխատանք կկատարի, ոչ թե ում բալեն ԵՊՀ-ի դիպլոմ ունի ուրեմն վերջ, պաշտոնը բուռնա:


Կադրային լուրջ ու անկեղծ ջարդը կկոտրի այս նեխած շան հոտը:

 

Աշոտ Ասատրյան