Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել:
Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության հիմքի կառուցումը, պատրաստ է դպրոցական շենքի նախագիծը:
17 առանձնատներում արդեն իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ:
Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը շուտով նոր տեսք ու շուք կստանա:
Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին: