Շնողում նոր ՀԵԿ կառուցելու համար կառավարության ծրագիրը ամենայն հավանականությամբ հավանության կարժանանա նաև ԱԺ-ի կողմից։ Նախատեսվում է Լոռու մարզի Դեբեդ գետի վրա,Շնող գյուղում ՀԵԿ կառուցելո,որի մոտավոր արժեքը լինելու է 76 միլիոն դոլլար ու հիմնական ներդրողը լինելու է Տաշիր Գրուպը՝ Սամվել կարապետյանի գլխավորությամբ։ Այս բիզնես պրոյեկտը տեղավորվում է «հայաստանյում օտարերկրյա ներդրողների ակումբների» տրամաբանության մեջ,որը նախաձեռնել էր Վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

Ինչպես գիտենք, Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը' Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը եւ էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով։

 

Իրավիճակն այժմ այնպիսին է,որ Հայաստանի էլեկետրականության ապահովման խնդիրը այլևս դրված չէ միայն ՀԵՑ-ի վրա,այսինքն եթե ինչ-որ իքս գյուղում դու կարող ես կառուցել ՀԵԿ քո գումարով,դու էլ կարող ես շրջական գյուղերին քաղաքներին ապահովել էլեկտրաէներգիայով ու ոչ թե դա անես ՀԵՑ-ի միջոցով։ Եվ ահա ասյ ծրագիրը, միտված է հենց դրան։ Փաստացի այսօր Հայաստանում համարյա մեկ տասնյակ հիդրոէլեկտրակայաններ կան,ինչը նշանակում է,որ կախվածությունը կենտրոնական մարմնից դառնում է շատ ավելի քիչ՝ հետևաբար շատ ավելի է մեծանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալն ու փոփոխության է ենթարկվում գինը։ Ինչը իհարկե լավ է։ Այլ հարց է,թե ինչքանով կգործի սրա քաղաքական բաղադրիչն ու ինչքանով կօգնի Կարեն Կարապետյանին քաղաքականպես ամրացնել իր դիրքերը երկրի ներքաղաքական կյանքում:

 

Գրիգոր Սաղաթելյան