Պավլիկ Մանուկյանը դիմել է Վիտալի Բալասանյանին և ասել է. «Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ՝ դու խախտեցիր նաև աստվածային կանոնները»։
Աստծո մասին խոսելիս պետք է հիշել 10 պատվիրանները, որոնցից մեկով ասված է. «Մի՛ սպանիր»։ Պավլիկ Մանուկյանն արդյոք նույն կե՞րպ է արտահայտվում իր հետ ՊՊԾ գունդ մտած անձանց մասին։ Եթե Բալասանյանն Աստծո կանոն է խախտել, նրա զինակիցները մարդ են սպանել։
Աստծո անունով մեկին պարսավանքի սյունին գամելուց արաջ արժե հիշել Հոսեա 5։4-ում ասվածը. «Նրանց գործերը չեն թողնում, որ նրանք դիմեն Աստծուն, որովհետև մեղք ունեն և Աստծուն նրանք չեն կանչել»։
Սողոմոն Իմաստունի առակների 20։9-ում էլ գրված է. «Ո՞վ կարող է ասել. «Ես մաքրել եմ սիրտն իմ, ես մաքուր եմ իմ մեղքից»։ Քանի դեռ, մենք չենք կարող ասել այս բառերը, լավ կլինի մեր երկրային գործերին երկնայինը չխառնենք։
Ես հույս ունեմ՝ իմ ու Պավլիկ Մանուկյանի Աստվածը նույնն է...