Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի, ամառային հանգիստ կազմակերպող և բնակչության սպասարկում իրականացնող կազմակերպություններին, մանկական դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տեղեկացնում եմ մի շարք միջոցառումների և կանոնների մասին, որոնց իրականացումն ու պահպանումն անհրաժեշտ է աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար.
խուսափել կրեմային հրուշակեղեն, թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,
սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,
սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
գնումենր կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօդյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիք, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,
սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,
առանձնացնել հում սննդամթերքը եփածից,
խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից` անգամ կենցաղում օգտագործեու նպատակով,
խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել ՛ ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,
արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար:
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են` լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։
Նշված ախտանշանների դեպքում հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության: