ԱՀ ԶԼՄ-ներին հետևող ադրբեջանցիների «կաշվի մեջ եթե փորձենք մտնել» ու հասկանալ, թե ինչ հոգեվիճակում են վերջին օրերի ընթացքում, պետք է առանձնացնել այն լուրերը, որոնք ակտիվ շրջանառվում են ԱՀ մեդիա դաշտում շաբաթվա ընթացքում։ Այսպես՝
1) Պուտինը վավերացրել է հայ-ռուսական համատեղ զորամիավորումների ստեղծման համաձայնագիրը, ինչը նշանակում է, ըստ ԱՀ շարքային քաղաքացիների գնահատականների, həmişəlik əlvida Qarabağ, այսինքն՝ «հավիտենական ցտեսություն, Ղարաբաղ»
2) Թուրքիան Հայաստանի հետ մասնակցելու է համատեղ զորավարժությունների, որի հետևանքով «Թուրքիան մեզ ի՞նչ եղբայր։ Նավթի ու գազի համար է մեզ հետ բարեկամություն անում» արտահայտությունը դարձել է սովորական երևույթ։
3) Իսրայելը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել։
Սա դեռ միայն հայկական մասով, այն էլ՝ խիստ համառոտակի։
Ամենօրյա դարձած հրդեհների, ինքնասպանությունների, Իրանից 59 տոննա թմրանյութերի՝ Ադրբեջան ներմուծվելու մասին լուրերը և նմանատիպ տեղեկություններն էլ նախատեսված են հայկական թեմատիկայի հանդեպ անտարբեր (եթե կան այդպիսիք) ընթերցողների համար։