Երևի հուլիսյան պարզ լուսաբացի ցանկություն էր՝ ճանապարհ ընկնելուց առաջ եկեղեցի մտնել։Յոթվերք եկեղեցու երկրաշարժին խոնարհված գմբեթի մոտ հանդիպեցի գյումրեցի իմ դասընկերոջը։ Խորհրդային տարիներից պահպանված կոստյումով էր. կնճռապատ դեմքը խնամքով սափրած. շատ էր տանջվում լավ բաներ հիշելու համար։ Նրա պարտված հայացքն այդպես էլ հանգիստ չտվեց մինչև Ջերմուկ մտնելը։ Պակաս ճնշող չէր մեր կուրորտային մարգարիտը։ Այդպիսի Ջերմուկ երբևէ չեք տեսել։ Լինում են չէ շքեղ տներ, որտեղ ապրող չկա։ Մինչև Երևան էլ կիսադատարկ Ջերմուկը հանգիստ չէր տալիս։ Լավ էր ծանր լռությունը խախտվեց Երևանում։ Հրազդանի կիրճում հրավառություն էր։ Մայրաքաղաքի երկնքում պայթում էին աստղերը աղմկոտ հրճվանքից։ Մնում էր հավատալ, որ Սուրբ Նարեկացուն նոր թղթադրամին դրոշմելը օրինաչափ է ու պաշտպանված իր իսկ ՏԱՌԱՊԱՆՔԻ եկեղեցու կոնդակով…

 

 

Նվեր Մնացականյան