Շարունակվում է Բագրատաշենի հայ -վրացական սահմանի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերը,որոնք ուղղված են ԵԱՏՄ նոր օրենսգրքի՝ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտած (ԵՏՄ, ԵԱՏՄ) հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց, Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։
Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունեցել,սա մի նորմ ,որը հաստատվել է միության անդամ երկրների համաձայնությամբ,որի տակ ստորագրել է նաև Հայաստանը։ Հուլիսի մեկից ուժի մեջ է մտել,սակայն բողոք հասունացել է միայն այսօր։ Դրանից առաջ քաղաքացիները իրավուքն ունեին առանց մաքսազերծման սահմանից անց կացնել հիսուն կիլոգրամից ոչ ավել ապրանք։ այսինք գրեթե տաս անգամ կրճատվել է ապրանքների ներմուծումը Վրաստանից Հայաստան՝ մաքսազերծման պայմանով։ Հիմա պետք է հասկանալ թե սա ինչ օգոտւներ կամ վնաներ կարող է տալ Հայաստանին։ Անշուշտ մաքսազերծման պարագայում,այն գումարները որոնց դիմաց դա պիտի արվի,գնում է պետական բյուջե։
Մյուս կողմից,հարց է առաջանում ՝ համատարած աղաքատության պարագայույմ այդ ինչով պիտի քաղաքացին վճարի այդ մի քանի կիլոգրամ մրգի համար,որ մի հատ էլ հասցնի կերակրել իր ընտանիքը։ Սա շատ մտահոգիչ է ու եթե պետությունը սրա դեմ որևէ բան չի ձեռնարկել,նկաիտ ունենք քաղաքացիներին ինչ-որ կերպ սուբսիդավորում կամ գումարով օգնելու տարբերակ,ապա շատ մոտ ապագայում այս բողոքի ցույցերը կարող են վերածվել լայնամասշտաբ դժգոհության։