Ուրեմն, քիչ առաջ, մեր թաղում ես ինձ համար խելոք գնում եմ սիգարետ առնելու: Շենքի դիմաց մոտ 14 տարեկան մի "յեքա էշ" փոքր դույլով ջրեց դիմացից գնացող, փոքր երեխան գրկին մի երիտասարդ կնոջ: Էս կինը, բնականաբար, սկսեց հավուր պատշաճի ղժղժալ, երեխան էլ՝ լացել....
Էս պատանուն բռնել եմ ականջից, մեղմորեն, որ հանկարծ չցավի, ասում եմ՝ տղա ջան, բա այդպես կարելի է? Եվ այլն: Սա էլ թե՝ հոպար, յանի ինչ, դու քո ջահել վախտ աղջիկ չես ջրել..? ))))

 

Ուզում էի պատմել, թե ես իմ ջահել վախտ էլ ինչեր եմ արել, որ մի քիչ մտածի (ասենք՝ ավիամոդելի ու թատերական խմբակներ եմ գնացել, բան :-) ), մեկ էլ էդ պահին այս պատանու ընկերն ինձ հո չջրեց, հետևից, գաղտագողի...

 

Ու մինչ ես մտածում եմ՝ հիմա ականջ քաշեմ, թե ծնող կանչեմ, շենքի 3-րդ հարկի պատուհանից մի պապիկ գոռում է. "Սաքո, ինչ ես ուզում երեխեքից, խաղում են էլի", ու միաժամանակ մի կես վաննա ջուր է լցնում գլխիս...
Կարող է ես հետամնաց եմ? )))
Այ, այսպիսի Վարդավառ... Վաղուց այսպես չէին ջրել ինձ: Շնորհավոր: