Վարչապետի տեղեկատվական թիմը պետք է ուշադիր լինի և վարչապետին տեղեկացնի, թե հասարակությունը, կառավարության որ պետպաշտոնյայից է գոհ, որից՝ ոչ։
Օրերս հասարակությունը շնորհավորում էր Վարազդատ Կարապետյանին. նա նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար։ Բացի նրանից, որ շնորհավորում էին, զգացվում էր, որ մարդիկ անկեղծ գոհ էին այդ նշանակումից։
Սա կառավարության կողմից կատարված ճիշտ քայլ էր, քանի որ լավ կադրերը պետք է իրենց տեղն ունենան պետականաշինության գործում:
Հասարակությունը դրական արձագանքեց նաև, երբ նշանակվեց Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, սակայն կան գերատեսչություններ ու ղեկավարներ, որոնք ստվերում են այս կառավարության գործունեությունն ու այս նշանակումները։ Եթե չգիտեք այդպիսիներին, ես մեծ սիրով կարող եմ անուններ տրամադրել։