Սթիվ Ջոբսին համարձակորեն կարելի է անվանել վերջին տասնամյակների պաշտամունքային անձերից մեկը։ Միլիոնավոր մարդիկ երախտապարտ են նրան բացառիկ արտադրանքի համար։ Հակառակ իր մեծ հարստությանը՝ Սթիվ Ջոբսը միշտ էլ հասարակ մարդու համարում ուներ։
Վերջերս համացանցում հրապարակվել են Սթիվի վերջին խոսքերը, որոնք նա ասել է հիվանդասենյակում։ Այդ ուղերձը շարժում է մարդու սրտի ամենանուրբ լարերը։ Թերևս, դրանք ավելի ազդու խոսքեր են, քան Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ ունեցած նրա նշանավոր ելույթը, որը մինչև օրս էլ տեղի-անտեղի ամենուր մեջբերում են։
Bestinfo.Am-ը ներկայացնում է նրա վերջին խոսքերը:
«Ինձ հաջողվեց բիզնեսի աշխարհում հասնել հաջողության գագաթնակետին։ Շատերն իմ կյանքը համարում են Հաջողության մարմնացում։
Բայց պիտի խոստովանեմ, որ աշխատանքից զատ ես այնքան էլ շատ ուրախություն չունեմ։ Ու առհասարակ, հարստությունը սոսկ կյանքի փաստ է, որին պարզապես ընտելացել եմ։
Ներկա պահին ես պառկած եմ հիվանդանոցային մահճակալին և հիշում եմ ամբողջ կյանքս։ Հիմա արդեն հասկացա, որ հարստությունն ու ճանաչվածությունը, որոնցով այդքան հպարտանում էի, կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը՝ մոտալուտ մահվան շեմին։
Երբ մթության մեջ նայում եմ կանաչ լույսին, որ առկայծում է կենսաապահովման սարքից ու լսում եմ բնորոշ մեխանիկական ձայնը, զգում եմ մահվան գալուստն ու Բարձրյալի շունչը։ Հիմա, երբ մենք բավականաչափ փող ունենք, ճիշտ ժամանակն է՝ մտածենք կյանքի բոլորովին այլ, հարստության հետ կապ չունեցող խնդիրների մասին։
Կյանքում հարստությունից ավելի կարևոր բաներ գոյություն ունեն։ Գուցե ոմանց համար դրանք փոխհարաբերություններն են, մյուսների համար՝ արվեստը կամ մանկական երազանքները․․․
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: