Հայաստանը արտաքին քաղաքական հարթակներում խնդիրները լուծելու համար փորձում է առավելագույնս օգտագործել իր դիվանագիտական պոտենցիալը:
Վերջին շրջանում ՀՀ-ն փորձում է ակտիվացնել նաև միջխորհրդարանական դիվանագիտական կորպուսը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախսգահը հանդիպոել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Միջխորհրդարանային երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործընթացը չի վրիպել նաև ԱՄՆ դեսպանի աչքից։ Վերջինս առանձնահատուկ կերպով շեշտել է այդ փաստը: Նշենք, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի շրջանակներում Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:
Այդ տեսակ հանդիպումները անհրաժեշտ և կարևոր են Հայաստանի համար: Ցանկացած համագործակցություն, նույնիսկ եթե այն գտնվում է բարձր մակարդակի վրա, պետք է պարբերաբար զարգացնել, փնտրելով ընդհանուր մոտեցումների նոր ուղիներ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր առիթների ժամանակ Հայաստանը փորձում է կոշտացնել ասելիքը ու բարձրացնում է համանախագահների կողմից հասցեական հայտարարությունների անհրաժեշտության հարցը։
Տիգրանուհի Դավթյանի գրառումը