Մենք պետք է շուտ ազատվենք երկու տիպի մարդկանցից: Առաջինը ՝ «կռված տղերքը», ովքեր ամեն տեսակ անբարոյականություն անուն են ու դրա արդարացումը տալիս են՝ մենք «կռված տղա» ենք, քո համար կռվել ենք, հիմա ինչ կուզենք կանենք գլխիդ, պետքա ձենդ կտրես ու վեր ընկնես ու թքած, որ դու կռվի տարիներին երեխա ես եղել, միևնույննա դու պետքա հանդուրժես ինձ: Չնայած այսպես արտահայտվող մարդիկ կիլոմետրերով հեռու են կռվից ու ժամանակին պատերազմի դաշտում են հայտնվել, քանի որ չեն կարողացել փախնել քաղաքից: Իսկ իրական կռված ու հերոս տղերքը լուռ իրենց աշխատանքն են անում, լուռ ՝ առանց ավելորդ արդարացումների ու պարտադրանքի, ապրում են ու եթե վաղը կրկին կռիվ լինի, կրկին լուռ գնալու են կռվեն ու վերադառնան:

 


Երկրորդ տարբերակը նրանք են , ովքեր ամբողջ երիտասարդ կյանքը նվիրել են սրան ու նրան հաճոյանալուն , կարիերա ստեղծելուն, չեն վայելել իրենց երիտասարդ կյանքը ու հիմա, երբ տարիքը առել են ու զբաղեցնում են ինչ-որ բարձր պաշտոն, որոշել են ջահելության տեղը հանեն ու բոլոր այն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են հետները քնել կամ մի քանի քաղցր խոսք ասել, միանգամից տեղավորում են իրենց հաստատությունում աշխատանքի ու սովորաբար դրանք դառնում են իրենց սիրուհիները ու միշտ իրենք իրենց վրա զարմացած դեբիլի պես գործի են գնում՝ խախտելով շրջապատի ուղեղները: Սեռաքաղծ այս ծերուկները իրենց սիրուհիներին լցնում են ամենուրեք, որտեղ հնարավոր է՝ հեռուստատեսությունից սկսած մինչև պետական լուրջ կառույցներ, մենք էլ ստիպված ենք հանդուրժել սրանց ներկայությունը ամենուրեք, որովհետև ինքը ոչ ավել ոչ պակաս եսիմ ում հետա քնում:

 


Հենց այս՝ մեզ խեղտող ու բռնաբարող, սերունդին հաջողվի փոխարինել , այդ պահից սկսած մենք լավ ապագայի հույս կունենանք: Թե չէ հիմա ինչ անես կամ չանես մեկա: