Իսրայելը վերանայում է իր արտաքին քաղաքականության գերակայությունները։ Իսրայելը վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ է իրականացնում հակաթուրքական բլոկ ձևավորելու ուղղությամբ։ Դրան էին ուղղված Թուրքիայի հակառակորդ հանդիսացող Կիպրոսի ու Հունաստանի հետ իսրայելական կողմի ձեռքբերած պայմանավորվածությունները՝ ստեղծելու ռազմավարական դաշինք։ Իսրայելը աշխատում է նաև ոչ միայն Թուրքիայի հակառակորդների, այլ վերջինիս դաշնակիցների՝ իր կողմը ներգրավելու և թուրքական ազդեցությունից դուրս բերելու ուղղությամբ։ Դա են հաստատում Իսրայելի ջանքերը խորացնելու համագործակցությունը Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի հետ։

 


Շատ կարևոր է, որ Հայաստանը նույնպես քայլեր ձեռնարկի Իսրայել-Կիպրոս-Հունաստան հակաթուրքական բլոկին միանալու հարցում։

 


Նախ՝ դրանով հնարավորություն կստեղծվի զարգացնել հայ-իսրայելական երկխոսությունը, երկրորդ՝ հնարավորինս թուլացնել Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը, երրորդ՝ ազդեցության լծակ ունենալ Իսրայել-Ադրբեջան համագործակցության վրա։

 

Կարեն Վերանյան