Առաջին հերթին կուզենայի նշել, որ հայ հասարակության շրջանում արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու մասին թյուր և կեղծ պատկերացումներ կան: Արտասահմանյան հեղինակավոր այնպսիսի ԲՈՒՀ-երի անուններ ինչպիսիք են Քեմբրիջը, Օքսֆորդը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինտսիտուտը և այլն ասոցացվում են ուսման վարձի չափազանց բարձր լինելու և ընդունվողների բացառիկ ունակություններ ունենալու հետ:

 

Ուստի այս ԹՈՓ երեք համալսարաններ ընդունվելու խնդիրները առհասարակ ընդհանրացվում են արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հետ: Այս կեղծ պատկերացումը էլ ավելի է արմատավորվում երբ լսում ենք արտասահմանում սովորելու տարատեսակ կրթաթոշակային ծրագրերի մասին, որոնք սովորաբար ունեն դիմելու բարդ ընթացակարգեր և կրթաթոշակը ստանալն էլ մրցութային կարգով է: Ուստի, շատերը անգամ չեն էլ մտածում արտասահմանում ուսում ստանալու հեռանկարի մասին մտածելով, որ իրենք կամ Վունդերկինդ չեն կամ էլ չունեն միջոցներ արտասահմանյան համալսարանների աստղաբաշխական վճարները վճարելու համար:

 


Իսկ ինչ եթե ես բացահայտեմ, որ հայկական միջին եկամուտով ընտանիքը կարող է իրեն թույլ տալ իր երեխաների կրթությունը Մյունխենի Տեխնիկական համալսարանում, Հայդելբերգի համալսարանում, Համբուրգի, Բոննի համալսարանում և բոլոր գերմանական համալսարաններումապահովելու համար : Ավելին, այս համալսարաններ ընդունվելու համար Գերմաներենի իմացությունը պարտադիր չէ: Այն ինչ հարկավոր է ընդամենը միջին գնահատականներով մեկ հայկական Դիպլոմ և դուք ընդունված եք Եվրոպայի ամենահեղինակավոր ԲՈՒՀ-եր, առանց որևէ ստրեսային քննության: Ինչո՞ւ հայ հասարակությունը չի օգտվում այս հնարավորությունից:

 


Ի դեպ, Մյունխենի Տեխնիկական համալսարանում կրթություն ստանալն անվճար է, Պատկերացրեցիք, պետք չէ լինել մեծահարուստ և ֆենոմենալ ունակություների տեր անհատ որպեսզի սովորեք աշխարհի ԹՈՓ 50 համալսարանների ցանկում ընդգրկված համալսարանում:
P.S. Այժմ երևի ընկալեցիք, որ վերնագիրը պարզապես ուշադրություն գրավելու համար էր: