Հակասություններն այնքան շատ են քրդական շրջանակներում ինչպես հանրաքվեի, այնպես էլ այլ հարցերի շուրջ, որ անգամ սեպտեմբերի 25-ին հայտարարված հանրաքվեի անցկացումը կասկածի տակ է:

 

Անգամ եթե հանրաքվեն տեղի ունենա, ապա դասական անկախ պետության մասին խոսելն անիմաստ է դառնում՝ հաշվի առնելով տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ներկա իրողությունները:

 

2005 թ.ին նման հանրաքվե անցկացվել է, այն ժամանակ անկախ պետություն ունենալու հնարավորություններն ավելի շատ էին: Այնպես որ, այս անգամ կարող է լինել հանրաքվե, որի արդյունքը կարող է լինել այնպիսին ինչպիսի «անկախ Քուրդիստան» ունեցել ենք անցած 12 տարիների ընթացքում:

 

Վերջապես՝ քրդերը հանրաքվեի մասին խոսելով փորձում են բարձրացնել սեփական արժեքը տարածաշրջանում, որը չի բացառվում, որ լինի Իրաքը համադաշնության վերածելու միջոցով: