Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ:
Այս կարևոր ծրագրի մասին արդեն մի քանի առիթով խոսել եմ: Նախօրեին առաջնագիծ էի մեկնել՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:
Բավականին բարդ տեղանքում հողային աշխատանքներ են տարվում, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ջրի մշտական հոսքը խողովակաշարով դեպի մարտական հենակետեր տեղափոխելու համար: