Մի քանի օր առաջ 2 քաղաքական գործչի դեսպան նշանակեցին: Ես մեր դեսպանատների մասին սեփական պատկերացումներն ունեմ, փորձեմ կիսվել:
Ո՞վ կարող է ասել՝ Հայաստանն ի՞նչ քաղաքական շահեր ունի Դանիայում, իսկ Կանադայու՞մ: Ընդհանուր առմամբ՝ նման երկրներում ՀՀ քաղաքական շահը հիմնականում սկսվում և ավարտվում է Ցեղասպանության հետ կապված որևէ պրոցեսներ գեներացնելով (առանց ֆունկցիոնալ նշանակության), մեկ-մեկ էլ հնարավոր է Ադրբեջանին գործողություններին պատասխաններ մտածելով:
Կարծում եմ՝ ՀՀ դեսպանատների ֆունկցիան 70-80%-ով տնտեսական գործառույթները պետք է լինեն, իսկ դեսպանների գլխավոր խնդիրը՝ ՀՀ տնտեսության զարգացումը:
Օրինակ՝ ամեն դեսպանատանը կից պետք է լինեն ՀՀ-ում որևէ արտահանող ոլորտի պատասխանատուներ, որի գլխավոր գործառույթը տվյալ երկիր հայկական ապրանքների արտահանման կազմակերպումն ու աջակցությունն է: Օրինակ՝ լինեն գինու, կոնյակի, չորացված մրգերի կամ մեղրի պատասխանատուներ, որոնց գործը տվյալ ապրանքների արտահանման կազմակերպումն է: Իսկ եթե մեկ տարվա ընթացքում արդյունք չունեցան, ապա այլ թեկնածուներ առաջարկվեն:
Տվյալ պաշտոնյաները պետք է հանդիպումներ կազմակերպեն երկրների գործարարների միջև, էքսպոներ կազմակերպեն, ներդրումներ ներգրավեն, կապեր հաստատեն վաճառք իրականացնող ընկերությունների հետ և այլն:
Հիմա պատկերացրեք, Արզումանյանը քանի տարի ընդդիմություն է խաղացել, իշխանություններին է քննադատել ու հանկարծ հասել է իր նպատակին, գնացել է մեր գումարներով կյանք վայելելու, ու մեկ էլ մի հայկական բիզնես գալիս է, թե ուզում եմ Դանիա արտահանեմ: Կասի՝ բալիկ ջան, ուզում ես, արտահանի, ինձանից ինչ ես ուզում, ոնց որ արվում է հիմա, հիմնականում: