Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում: Այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվական կայքերը:
«Երեք նախարարների հանդիպման օրակարգը ձեռևս կազմվում է»,- նշում են լրատվականները:
Վրաստանի համար թուրք–ադրբեջանական տանդեմի հետ ռազմավարական կապերն ունեն կենսական նշանակություն'հաշվի առնելով ՌԴ–ի հետ լարված հարաբերությունները, Թբիլիսին տնտեսական, քաղաքական, ռազմա–քաղաքական առումներով «հենվում» է տարածաշրջանային տերություն Թուրքիայի վրա, որը նաև ՆԱՏՕ–ի անդամ'Վրաստանը ՆԱՏՕ–ին ու ԵՄ–ին ինտեգրվելու համարում է իր արտաքին քաղաքականության անկյունաքարերը։
Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա'Վրաստանի համար այդ շուկայում սեփական արտադրանքով ներկայանալն ունի կարևոր նշանակություն'թուրքական ներդրումները վրացական տնտեսության տարբեր հատվածներում'հատկապես Աջարիայում'հյուրանոցային, ռեստորանային բիզնես և այլն, բավականի լուրջ են։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա Բաքուն հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Վրաստանում'կառուցել էներգետիկ–տրանսպորտային միջանցք, որն անցնում է Վրաստանի տարածքով'երկաթգիծ, դեպի Բաթումի արագընթաց մայրուղի, նավթա, գազամուղեր դեպի Թուրքիա, «էներգետիկ կամուրջ»'էլէներգիա է արտահանում Վրաստանով դեպի Թուրքիա և այլն։ Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, Վրաստանը փորձելով նվազեցնել իր կախվածությունը Մոսկվայից'գազային, էներգետիկ, սկսել է մեծացնել իր միակողմանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից։ Վրաստանի համար Թուրքիան միջանցք է դեպի ԵՄ'տարանցիկ երկիր և այլն, իսկ Ադրբեջանը'Վրաստանի համար «պատուհան» է դեպի Կենտրոնական Ասիա ու Ադրբեջան–Իրան երկաթգծի կյանքի կոչումից հետո նաև Իրան ու Պարսից ծոց։
Թուրք–ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Վրաստանում գնալով միայն ավելանալու է'այս տարի գործարկվելու է Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը, Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում, Վրաստանն ու Ադրրբեջանը'ՎՈւԱՄ անդամ են'Ադրբեջանը Վրաստանի սևծովյան նավահանգիստներով «դուրս է գալիս» դեպի Ուկրաինա, Բուլղարիա և այլն'քննարկվում է նաև ադրբեջանական գազը Վրաստանում հեղուկացնելու և այդ ճանապարհով Արևելյան Եվրոպայի երկրներ արտահանելու ծրագրերը:
Տնտեսական շահերի համընկնումն աշխարհաքաղաքական շահերի հետ'Վրաստանը խնդիրներ ունի Աբխազիայում ու Հվ.Օսիայում'դրանք մոտակա ապագայում չեն հանգուցալուծվելու'սրանից բխող ռուս–վրացական հարաբերությունները մնալու են լարված, իսկ Թբիլիսիի ՆԱՏՕ–ական ձգտումները Մոսկվայում ծանր են տանում, օբյեկտիվ պատճառներով դրդելու են Վրաստանի ցանկացած իշխանություններին'անկախ կառավարման համակարգի փոփոխություններից, պահպանել ռազմավարական կապերը Բաքվի ու Անկարայի հետ'ՀՀ–ը պետք է հաշվի առնի այն իրականությունը, որն արդեն առկա է և լինելու է մոտակա ապագայում տարածաշրջանում ու փորձի Վրաստանի միակողմանի թուրք–ադրբեջանական կողմնորոշումը «թեքել», բալանսավորել հօգուտ Երևանի, իսկ դրա միակ միջոցը խոշոր համատեղ տնտեսական ծրագրերն են'դրանց արագ կյանքի կոչումն ու տեղի'վիրահայության, որպես գործոնի պահպանումը Վրաստանում'ի հակակշռիռ տեղի ադրբեջանական համայնքի, որն ահռելի օգնություն'ֆինանսական, քաղաքական, կազմակերպչական, ստանում է Բաքվից։

 

Արտեմ Բալասանով