1. Ֆրեդի Մերկուրի: ՁԻԱՀ-ից մահացածների ցուցակից «Քուին» խմբի աստղ Ֆրեդի Մերկուրին մի քանի տարի շարունակ պայքարում էր հիվանդության դեմ և ամեն ինչ թաքցնում էր իրեն շրջապատող մարդկանցից: Ֆրեդիի միակ հավատարիմ ընկեր Մերի Օստինը պատմում էր, որ երբ երգիչը իմացել էր հիվանդության մասին, սարսափելի վիճակի մեջ էր, զգում էր, որ մահը մոտենում է: Նույնիսկ հիվանդության ժամանակ նա շարունակում էր ստեղծագործել՝ շնորհիվ իր կամքի ուժի: Կյանքի վերջին օրերին Ֆրեդին եղել է տանջանքների մեջ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան, զգացմունքային: Վերջին երկու օրերին նույնիսկ չէր կարողանում խոսել և գրեթե կորցրել էր տեսողությունը: Նա չափից դուրս նիհարել էր և չէր կարողանում ընթրել: Մահացել է 1991 թվականին՝ նոյեմբերի 24-ին:

2. Ջիա Կարանջի: Նա համարվում է աշխարհի առաջին սուպերմոդելը: Իր կարճ կյանքի տարիների ընթացքում հասել է շատ մեծ հաջողությունների՝ հայտնվելով բազմաթիվ ամսագրերի շապիկներին: Մահացել է 26 տարեկան հասակում: ԱՄՆ-ի առաջին հայտնի կանանցից մեկը, որ մահացել է այդ հիվանդությունից:

3. Էրվե Ժիբեր: Ոչ միշտ ՁԻԱՀ-ն է խլում մարդկային կյանքը: Ֆրանսիացի գրող, լրագրող, Էրվե Ժիբերը ինքնասպան է եղել: Նա երբեք չէր թաքցնում, որ հիվանդ է, և իր վերջին ստեղծագործությունները նվիրված էին այդ հիվանդությանը:

4. Արտուր Էշ: Աշխարհի ամենահայտնի թենիսիստներից մեկը: Առաջին աֆրոամերիկացին, ով հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Նա հայտնի է իր պայքարով սևամորթների հանցագործությունների իրավունքների համար, որի համար մի քանի անգամ հայտնվել է բանտում: Արտուր Էշի անունով կոչվել է աշխարհի ամենամեծ թենիսի կորտը, որը գտնվում է Նյու Յորքում: ՁԻԱՀ-ով վարակվել է արյան ներարկման ժամանակ, երբ նրան սրտի վիրահատություն են արել: Տասը տարի անց նա մահացել է:

5. Մայլս Դևիս: ՁԻԱՀ-ի զոհ դարձել է նաև հայտնի ամերիկյան ջազ երաժիշտ Մայլս Դևիսը: Նա շատ մեծ հետք է թողել XX դարի ջազ երաժշտության բնագավառում: