Քիչ- քիչ բերքը հասնում է ու գյուղացին նորից կանգնելու է բերքի իրացման խնդրի առջև: Հասարակությունից մեծ բան է կախված, եկեք օգտակար լինենք գյուղացուն : Ոնց լինի շաբաթը մեկ ամեն մեկը գյուղ կգնա, կամ Հայաստանի մարզերով կանցնի :
Հենց գյուղացուց, հատկապես սահմանապահ գյուղի աշխատավորից գնեք բերքը, թեկուզ քիչ քանակությամբ, և ձեր շրջապատում այն իրացրեք: Սա բիզնես առումով նաև հետաքրքիր մոտեցում է, տրանսպորտի վրա ծախս չես կատարում, մեկա դու անցնում ես այդ կողմերով, և ակամայից կարող ես դառնալ այն շահ չհետապնդող միջնորդը գյուղացու և գնորդի միջև, որի համար զարգացած երկրներում գլուխ են ջարդում:
Ես շուտով իմ սեփական նախաձեռնությամբ կառաջարկեմ այստեղ այն գյուղապրանքները և գները, որոնք տվյալ պահին կարող եմ ձեռք բերել տվյալ բնակվայրից և հասցնել ցանկացողներին:
Կարեն Հովհաննիսյան