Ասում են,թե հզոր,բայց ժամանակի ընթացքից խեղճացած երկիր ա լինում։

Էս երկրում տիեզերական օրենքի հաճախականությունը էնքան մեծ ա լինում,որ բանը շուտ-շուտ ա հասնում կենաց ու մահու պայքարի։ Ինչ տիեզերական օրե՞նք, էն որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի,այ էդ օրենքը։ Ուրեմն էս երկրում պատմությունը էնքան հաճախակի ա կրկնվում,որ մի կռվից մյուս կռիվը ամենաշատը երկու սերունդ ա փոխվում։ Կասես ինչի՞...

Ուրեմն էս երկրի ժողովուրդը շատ հպարտ ու անհաշտ ա լինում,էնքան հպարտ,որ ամեն մեկն իրեն ավելի խելացի,ավելի ինտելիգենտ,կարդացած,վերջը՝ ավելի ա համարում: Հա հպարտ ա լինում,բայց պարզ։ Կասես՝ բոլոր մարդիկ են էդպիսին,կասեմ՝հա,բայց էստեղ,էստեղ,էհ Վեվա, էստեղ ուրիշ ա լինում։ Ու էս ժողովուրդը շատ ա սիրում իր իսկ ազգի պատմությունը,որովհետև իսկապես շատ հպարտանալու բաներ ա ունենում,բայց համ էլ շատ ափսոսալու ու դասեր քաղելու պետք էլ ա ունենում,բայց չի քաղում։ Ու ամեն անգամ ինչ որ մի վեցերորդ դասարանում, Մայիսի վերջին, ինչ որ մի պատմության,կամ և գրականության ուսուցիչ կանգնում ու ասում ա, թե «Ով էս երկրի ժողովուրդ,քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ու վեցերորդ դասարանցիների աչքերից արցունք ա կաթում ու վեցերորդ դասարանցիները իրանք իրանց խոստանում են,որ երբ մեծանան իրանց երկիրը կփոխեն,չեն լինի էն բդեշխների,չեն լինի նախարարների,չեն լինի էն հոգևորականների,թագավորների պես,որ երկիրը հավաքականացնելու տեղը պառակտել են իրենց շահույթի համար՝ ինչ որ տեղ մտածելով, թե շատ օգուտ են բերում։ Ու գալիս ա նոր սերունդը՝ պարզ,գեղեցիկ,պայծառ,գլուխները բարձր,հավաքվում, որոշում ա,որ պիտի,պիտի ամենինչ անի,որ երկիրը փոխի,բայց հետո էդ ավելին լինելու ցանկությունը հաղթահարում ա ու մանկությունն էլ,դե մանկությունն էլ մնում ա մանկություն, պատանեկությունը անցնում ա ու երեխեքը հասկանում են,որ աշխարհը իրենց նման պարզ ու հպարտ չի ու իրենք էլ թախիծով ձուլվում են էդ աշխարհին,հույսը դնում են մյուս սերնդի վրա ու իրենք էլ են դառնում բդեշխ։

Այ տենց Վեվուկ, մի հզոր,բայց ժաամանակի ընթացքից խեղճացած երկիր ա լինում,մի ժողովուրդ ա լինում ու ունենում ա շատ թշնամիներ,բայց հենց ինքն ա լինում իր իսկ ամենամեծ թշնամին։

Այ էսպիսի պարզից էլ պարզ հեքիաթ։ Կասես՝ նոր բան քեզ չասացի։Գիտեմ'ես չասացի,ես հիշացրեցի։

Հ.Գ

"— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։Մհեր կը դառնա՝ կ’ասի.— Ես որ էլնեմ էստեղեն,Հողն ինձ չի պահի։Քանի աշխարք չար է,Հողն էլ ղալբցեր է,Մեջ աշխրքին ես չեմ մնա։— Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,ու գարին էղավ քանց ընկուզ մի,Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։"