Արցախյան պատերազմի ժամանակ մի խումբ ձևավորվեց, որին այդ ժամանակ անվանում էին «ասֆալտի ֆիդայի»: Այս տեսակը մի անգամ հասնում էր Արցախ ինչ-որ գործով ու դրանից հետո երբեք Արցախ ոտք չէր դնում, բայց իր բնակավայրում մարդկանց քթից էր բերում իր այդ մեկ անգամ Արցախում լինելու հանգամանքը: Օրվա ցանկացած ժամին՝ գիշեր, թե ցերեկ, իրենց թայֆով կարող էին կրակել կամ խրախճանք կազմակերպել թաղում, քաղաքում ու, ընդհանրապես, իրենց բնակավայրում:
Ապրիլյան պատերազմից հետո նկատում եմ նման միտում: Որոշները, ովքեր կա՛մ կամավոր են մեկնել, կա՛մ հենց պարտադիր զինծառայության մեջ են եղել, հիմա փորձում են մեր քթերից բերել: Ամեն քայլափոխի իրենց ամբարտավանությունը փորձում են սղացնել «ապրիլյանի մասնակից» լինելու անվան տակ:
Տղերք, անուն ձեռք բերելը շատ դժվար է, բայց առավել դժվար է այն պահելն ու պահպանելը: Մարտի դաշտում ձեռքբերվածը հանկարծ չկորցնեք թիկունքում, այն թանկ պահեք...
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)