Սակայն նախկինում բացառապես ադրբեջանամետ հայտարարություններով հադես եկած Փաքայինի նոր անդրադարձը, որը տեղ է գտել նրա միկրոբլոգում, էապես տարբերվում է նախկին ելույթներից, հոդվածներից և գրառումներից․ այս նոր հոդվածում նա ջանում է հնարավորինս պահպանել չեզոքությունը և կողմերին զսպվածության կոչեր է անում։


Հոդվածում անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին՝ Մ․ Փաքայինը շեշտում է, որ Իրանն այս հակամարտության սկզբից եղել է հակամարտող երկրների կողքին և մեկ անգամ չէ, որ հադես է եկել հակամարտության միայն ու միայն խաղաղ լուծման կոչերով և նույնիսկ ժամանակին ցանկություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր։ Այնուհետև, զարգացնելով թեման, նա նկատում է, որ ներկայումս էլ Իրանը կարող է միջնորդի պարտականությունները վերցնել իր վրա, քանի որ բացի հակամարտող երկրներից, Արցախի հետ շահագրգիիռ կողմերից ընդհանուր սահման ունի միայն Իրանը և բնականաբար ձգտում է պահպանել խաղաղությունն իր երկրի սահմանների մոտ։ Մ․ Փաքային իր հոդվածը եզրափակել է «Հակամարտության երկարաձգումը տարածաշրջանում ոչ մի երկրի շահերից չի բխում, Բաքուն և Երևանը պետք է զսպվածություն ցուցաբերեն և ձգտեն հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով» մտքով։


Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն՝ ի դեմս Մ. Փաքայինի, կարծես թե կորցնում է ադրբեջանամետ հայտարարություններ տարածող կարևոր խոսափող, որը նախկինում աշխատում էր հայկական կողմի դեմ:

 

Ահարոն Վարդանյան