Մի նուրբ թեմայի մասին եմ գրում ու նեղանալ չկա…Ձեզ համար եմ գրում և դա իմ անձնական կարծիքն է, կուզեք հաշվի առեք, կուզեք՝ ոչ, դա ձեր կամքն է:
Սիրելի աղջիկներ և կանայք, եթե ձեզ թվում է, որ գեղեցկությունը դեմքի «գաջի» հաստությունն է, աչք ծակող շպարը, շրթներկն ու դիմափոշին, ապա սխալվում եք: Ինչքան պարզ, անպաճույճ լինեք, բնական այնքան գեղեցիկ, գրավիչ ու հաճելի տեսք կունենաք:
«Տոննաներով» օծանելիք ու քսուկներ մի օգտագործեք, որ դիմացինը մի 4-5 մետրից ստիպված հակագազի կարիք չունենա: Հետո հաճախ լողացեք, օծանելիքը ձեր մարմնի քրտնքի ու այլ տհաճ հոտերը չի «ծածկի», ավելի տհաճ ու անտանելի կդարձնի: Եվ օգտագործեք նուրբ, ոչ քաղցր, ոչ խիտ՝ այլ նուրբ, «եթերային» հոտով օծանելիքներ՝ ձեր մարմնի բույրին համընկնող…
Ես չգիտեմ, որ ախմախ ու տխմար տղամարդուն կարող է դուր գալ վառ, աչք ծակող քսմսված և «բուրավետ» հոտերով աղջիկը, կինը...
Մի բան էլ…Հագուստի՝ հատկապես մայկաների, բլուզկաների, ջինսերի գեղեցկությունը, ճաշակով և նորաձև լինելը կախված չէ նրանց վրա լատինատառ գրառումներից և զանազան պլպլան, փայլփլուն զիզիբիզիներից…Ընդհակառակը հագուստն էլ պետք է լինի համեստ, հարմարավետ՝ առանց պաճուճանքների ու պապուասներին բնորոշ պլպլան զարդերի:
Ամերիկան, Աֆրիկան հայտնագործողները, նվաճողները փայլփլուն, գույնզգույն ապակիներն ու հուլունքները փոխանակում էին ոսկու ձուլակտորների հետ: Այդ աբորիգենները հետամնաց, չզարգացած ու մանկամիտ էին և սիրում էին փայլփլուն «խաղալիքները»…
«Տոնածառի խաղալիքներով» զարդարված այդ մայկա-բլուզկաներն ու ջինսերը հիմնականում բերվում են արաբստաններից, թուրքիաներից և նրանց անճաշակ «ճաշակով է», նրանց ոճը…
Մի խոսքով, ինչքան բնական, պարզ, հասարակ, բայց ճաշակով հագնվեք, այնքան գեղեցիկ ու հմայիչ կլինեք…