Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի մի հատվածը՝ մոտ 4.5 կմ, երկար ժամանակ չէր ասֆալտապատվում. ռելիեֆից, գռունտային ջրերից բխող մեծ խնդիրներ էր առաջ եկել, աշխատանքները մի փոքր բարդացել էին:
Ներկայումս այդ հատվածում ասֆալտապատման աշխատանքները վերսկսվել են: Շուտով Քարվաճառով Արցախ այցելող մարդիկ ստիպված չեն լինի մայրուղու այդ հատվածն անցել գռունտային ճանապարհով: