ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան փորձել է ընդհատել Համբուրգում G-20 շրջանակներում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը բավական երկար է տևել նախատեսվածից:

 


Թիլերսոնը հայտնել է, որ սկզբից ինքն է նախագահին մի քանի անգամ զգուշացրել, որ հանդիպումը երկարել է և շատ մարդիկ են սպասում դրա ավարտին՝ հանդիպման սենյակի դուռը բացել փակելով: Սակայն դա չի օգնել և որոշում է կայացվել հանդիպումն ընդհատելու համար սենյակ ուղարկել «ծանր հրետանուն»՝ Մելանյային: Սակայն դա էլ չի օգնել: Թիլերսոնը դժգոհել է, որ նույնիսկ Մելանյայի գործին խառնվելուց հետո հանդիպումը երկարել է ևս մեկ ժամով: ԱՄՆ պետքարտուղարը հումորով ասել է.«Նա չկարողացած կատարել իր վրա դրված պարտականությունը»:

 


Հուսանք, որ այս սպասված և նախատեսվածից ավել տևած հանդիպումը, որը նույնիսկ չի կարողացել ընդհատել գեղեցկուհի Մելանյան շուտով կտա իր արդյունքները և միջազգային հարաբերություններում լարվածությունը մի փոքր կթուլանա: