Հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցիները «Razm.info Official» կեղծ էջ էին ստեղծել՝ Razm.Info-ի նկարներով, տեքստերով, 25000 ընթերցող հավաքել։ Երկար պատմություններով հաջողվեց փակել այդ էջը։

 

Հիմա էլ կեղծ էջեր են ստեղծել «Seyran Ohanyan Official», «Serge Sargsyan official»։ Բավականին երկար ժամանակ ինչ-որ լուսանկարներ ու հայերեն նորմալ տեքստեր են լցրել, որ տպավորություն ստեղծվի, թե իսկական էջ է։ 25000-ի կարգի լայք ունի առաջին էջը։ Ու հիմա կեղծ ինֆո են տարածում այդ էջում, թե իբր երեկ մեր զինվոր է զոհվել։

 

Մի խոսքով՝ դրանք ֆեյք են, կուտը չուտեք, ընկերներ ջան։

 

Մի խնդրանք էլ. ոմանք հետաքրքրասիրությունից դրդված՝ հիմա գտնելու են այդ էջը, լինկը դնեն և այլն... Պետք չի։ Լիքը մարդ շփոթելու է ու գնա, կեղծ էջը լայքի, քանի որ պաշտոնականին շատ է նման։ Կեղծ էջի վրա հղում մի դրեք, նույնիսկ եթե գրում եք կողքը, որ կեղծ է։

 

Կարեն Վրթանեսյան