Մոռանում եք, որ երբ մենք էինք կորուստ տալիս՝ միաբերան ասում էինք, որ այսպես շարունակել չի կարելի, մեզ քամում են, ու հակառակորդն այնպիսի կորուստներ պետք է կրի, որ լավ մտածի ամեն անգամ հարվածելուց առաջ:
Հիմա կրել է: Ու էլի պետք է կրի, եթե կրկին հարվածի մեր ուղղությամբ: Ճիշտ է, մեր կռիվը քաղաքացիական բնակչության հետ չի, բայց այդ քաղաքացիական բնակչությունից են ծնվում նրանց զինյալները, հայաստանցի զոհված զինվորի դիակի կտրած գլխի ցուցադրությունից հրճվողները: Եվ ամեն անգամ, երբ կսխալվեն ու մեր ուղղությամբ կրակ կբացեն՝ պետք է այնքան կորուստ տան, որ հայերին գերազանցելու՝ վերջին 20 տարում այդ երկրի կեղծ քարոզչության միֆի ազդեցությունից դուրս գան, որ մռմռան, որ հոգնեն, որ սարսափեն ու դրանից ելնելով՝ դուրս գան իրենց մարդակուլ իշխանության դեմ ու զսպեն նրան:
Արթուր Եղիազարյան