1. Իրականությունն այն է, որ Իսլամական պետությունը կորցնում է տարածքներ, բայց այս իրավիճակում չկան ակնհայտ հաղթողներ: Հաղթողների մեջ չեն ոչ սիրիական և իրաքյան բանակները, ոչ էլ արտաքին ուժային կենտրոնները:
2. Երեք տարի է անցել Իսլամական պետության հռչակումից, բայց զգացվում է, որ չենք հասկանում այս կառույցի գաղափարախոսությունը, որը կառույցը իրաքյան լոկալ խմբավորումից վերածեց ոչ միայն մերձավորարևելյան, այլ նաև գլոբալ խաղացողի (դրա հետևանքները հետո կզգացվեն):
3. Անտեսվում են (միգուցե դիտավորյալ) սիրիական և իրաքյան կենտրոնական իշխանությունների դեմ ուղղված տեղերում վաղուցվանից առկա դժգոհությունները, որոնք նպաստեցին Իսլամական պետության վերելքին հենց Սիրիայի և Իրաքի որոշ հատվածներում:
4. Էն մարդիկ ովքեր կարծում են, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը մոտ է, մոլորության մեջ են: ԻՊ-ի ներկայիս մարտավարության սկիզբը դրվել է դեռևս անցած տարվա կեսերից: Ասել է թե՝ դուրս գալ խոշոր բնակավայրերից և անցնել պարտիզանական պայքարի մարտավարության:
Իսկ այդ պայքարի ռազմադաշտը Մերձավոր Արևելքում լինելու են Սիրիայի և Իրաքի սահմանամերձ որոշ տարածքները, ինչպես նաև գլոբալ ջիհադի հարթակները՝ արևմտյան երկրներն ու քաղաքները:
Սարգիս Գրիգորյան