Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լապշինի դատավարությունը տրագիկոմեդիա է հիշեցնում:
Հունիսի 30-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսված դատավարությունը, ինչպես և սպասվում էր, տրագիկոմեդիա է հիշեցնում... Նախ, դատավարության առաջին օրը Լապշինին հարցրել են, թե ում է պատկանում Արցախը... Զարմանալի կլիներ, եթե Լապշինը Արցախը ճանաչեր որպես անկախ երկիր...Հաջորդ իսկ օրը ադրբեջանական ԶԼՄ-ները կտարածեին Լապշինի հանկարծամահ լինելու գույժը...
Իսկ այսօրվա դատավարության ժամանակ որպես վկաներ դատարանում ցուցմունքներ են տվել փախստականներ Էյուբ Աբդուլազիմովը և Ֆահրադին Սաֆարովը...
Հատկանշական է, որ ազերիական ԶԼՄ-ները բացարձակ չեն պարզաբանում, թե այդ անձինք ինչ ցուցմունքներ են տվել Լապշինի դեմ...Չեն հրապարակում, քանի որ օտարալեզու ընթերցողի համար լիովին պարզ կլինի այդ դատավարության ֆարսը...
Չեմ կասկածում, որ վերը նշված ցուցմունք տվողները դատարանում նվնվացել են և բողոքել են հայերից, ովքեր օկուպացրել են իրենց տարածքները, իսկ Լապշինն էլ այցելել է այդ տարածքներ ու վնասել է Աբդուլազիմովին և Սաֆարովին...Այսինքն, որպեսզի Լապշինի հանցանքը բացահայտեն, որ վերջինս այսպես կոչված օկուպացված տարածքներ է այցելել, վկաների են բերում դատարան...Այս ամենն արդեն ոչ թե ֆարս է, այլ տրագիկոմեդիա...
Հաջորդ դատական նիստին էլ, որը տեղի է ունենալու հուլիսի 6-ին, հավանաբար մի ասկյարի կբերեն, որը ցուցմունք կտա Լապշինի դեմ ու կմեղադրի վերջինիս իրենց վրա կրակելու մեջ...Ի՞նչ կա, որ...Ալիևյան դատական համակարգից ինչ ասես կարելի է սպասել...
Եթե հետևենք ազերիների տրամաբանությանը, ուրեմն մենք էլ կարող ենք Բաքուն հայտարարել ազերիների կողմից օկուպացված տարածք, քանի որ 1990 թ-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում 250 հազարից ավել հայեր են ապրել, ու ով այցելի Բաքու՝ մեղադրենք նրանց օկուպացված տարածքներ այցելելու մեջ իր բոլոր հետևանքներով...
Հ.Գ. Հուլիսի 6-ի դատական նիստին ելույթ է ունենալու Լապշինի մայրը, որին ազերիները մի լավ կնվաստացնեն...Իլհամ Ալիևը Լապշինի նկատմամբ հաշվեհարդար է տեսնում ոչ թե Արցախ այցելելու, այլ իրեն հեգնելու և վիրավորելու համար...»: