Ելք-ի ողջ աբսուրդը կայանում ա նրանում, որ նրանք մի կողմից չեն դադարում կրկնել, թե «122.000 մարդ կողմ ա քվեարկել իրենց կողմից ներկայացված իշխանափախության ճանապարհային քարտեզին», իսկ մյուս կողմից այդ միտքը տրամաբանորեն փորձում են զուգորդել նախկինում իրենց կողմից բազմիցս հնչեցված այն մտքի հետ, թե «քանի դեռ կոնկրետ-հստակ իշխանափոխության պլան չկա, փողոց դուրս գալը անիմաստ ա»:

 

Նախ, հարգելիներս, 122.000 մարդ ոչ թե ձեր կողմից ներկայացված վերացական իշխանափոխության ճանապարհային քատեզ-պլանին ա կողմ քվեարկել, այլ ձայն ա տվել ձեզ, հույս ունենալով, որ դուք հաղթելու եք ընտրություններում: Այդպես չի՞: Ո՞չ: Բա ի՞նչ ա. 122.000 մարդ ձեր գաղափարակիցներն են, բավարարված են ձեր արձանագրած արդյունքներով ու տանը հանգիստ նստած սպասում են, թե երբ եք իրականացնելու ձեր քարտեզ-պլա՞նը: Մի՞թե պարզ չի, որ եթե վաղը արտահերթ ընտրություններ տեղի ունենան, այդ 122.000-ի նույնիսկ 20 տոկոսը չեք հավաքի:

 

Ի՞նչ հստակ իշխանափոխության պլանի մասին ա խոսքը: Ո՞վ ա գծելու այդ պլանը: Որտե՞ղ ա այն գծվելու: Ի՞նչն էր խանգարում ձեզ այս տարիներին գծել այդ պլանը: Իրավիճա՞կը, առինթնե՞րը չեն բավականացնում... Մեկ էլ միջնադարում էին հայ ժողովրդին նման հոգատար խորհուրդներ տալիս, պնդելով, որ անիմաստ ա ընդվզելը, զուր տեղը գլխներիդ փորձանք եք բերելու, հանգիստ ձեր գործով զբաղվեք, իսկ ձեր փրկությունը հանդերձյալ աշխարհում reserved ա արված:

 

Հանգամանքների բերումով, ֆորսմաժորային պայմաններում հստակ իշխանափոխության ինչ-որ շարժառիթների եք սպասում, որ դուրս գաք փողոց ու բղավեք, որ հասունացավ քարտեզ-պլա՞նը... ինչպես որ անցած տարի «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ փորձեցիք անե՞լ: