Հայաստանի ձայնին չէի հետևում, բայց իմացա, որ հաղթողի և ժյուրիի անդամ Արտոի միջև հեռակա լեզվակռիվ է եղել։ Մասնավորապես, Արտոն ասել էր, որ Մերի Մնջոյանը վաղ թե ուշ ռեստորանում է երգելու, իսկ Մերին պատասխանել, թե դեռ կտեսնենք' ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում։

Նոր մեքենայում ռադիոյով գովազդ լսեցի. ապրիլի վեցին Մերին ու Սոնան երգելու են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։