ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Զորամասերից, առաջնագծից վերադառնալիս միշտ ճանապարհին օրս ամփոփում եմ, մտածում՝ ո՞նց անենք, որ արժանի լինենք ապրելու այն մարդկանց կողքին, ովքեր ամենօրյա ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունը:
Սրանք զուտ խոսքերն չեն. այս ամենի մասին տարբեր առիթներով շատերն են խոսում, սակայն թեմայի խորությունը քչերն են գիտակցում:
Զինծառայողների եմ հանդիպում (հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում), որոնց հետ շփումից հետո միշտ մտածում եմ՝ քանի կյանք պետք է ապրենք, որ նրանց՝ երկրին մատուցած ծառայություններ կեսը հասցնենք կատարել:
Հ.Գ. Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին առանձնահատուկ շեշտում եմ, որովհետև նրանց ծառայությունը, կյանքի դրվագներն ու սխրանքները հասկանալի պատճառներով քիչ դեպքերում են հանրայնացվում: