Նաև պատմության ընթացքում հետաքրքիր են խորհրդանշական զուգադիպությունները: 2014թ.հունիսի 29-ին Մոսուլի Ալ-Նուրի Մեծ մզկիթում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել էր Իրաքի և Սիրիայի որոշ հատվածներում մերօրյա «խալիֆայության» հիմնադրման և դրա՝ «Իսլամական պետություն» անվանակոչման մասին:

 

Վերոնշյալից տառացիորեն 3 տարի անց՝ 2017թ. հունիսի 29-ին նույն ալ-Նուրի մզկիթի արդեն փլատակներին տիրելուց հետո Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Մոսուլ քաղաքն ահաբեկչական կառույցի վերահսկողությունից ամբողջապես ազատագրելու մասին...

 

Հ.Գ.Իհարկե,չեմ կարող պնդել, թե Իրաքի իշխանությունները հանուն խորհրդանշական ամսաթվի էին անընդհատ ձգձգում երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի վերջնական ազատագրումը:

 

Արմեն Պետրոսյան