Այսօր առավոտյան ադրբեջանական ՊՆ ը տարածեց հայտարարություն առ այն, որ հայկական կողմը դիվերսիա է կազմակերպել ինչի արդյունքում գերեվարվել է «դիվերսանտներից» մեկը, րոպեներ անց այդ ինֆորմացիան հերքվեց մեր ՊՆ ի կողմից:
Ամեն դեպքում կանխատեսելի էր, որ Ադրբեջանը օրվա մեջ կներկայացնի դեսանյութ որտեղ հարցաքննում են իբր թե մեր դիվերսանտին:
Տեսանյութի գրեթե զրոյական որակը, հայտնի ֆիլմի ուրբաթի նման խոսելաձևը և ադրբեջանական բանակի զրահաբաճկոնը, խոսում է այն մասին, որ Հասանովի ղեկավարած նախարարությունը հերթական անգամ նկարահանել է քարոզչական «. ռոլիկ՞» սեփական հասարակության աչքերին բանակի վարկանիշը բարձրացնելու նպատակով:
Տեսանյությում հարցաքննվող «դիվերսանտի» նույնսիկ բերանի շարժումից չի զգացվում , որ նա խոսում է հայերեն:
Ամեն դեպքում զարմանալի է առնվազն ինձ համար, որ նման ցածր մակարդակի վրա է կազմակերպվել այդ ներկայացումը, քանի որ գաղտնիք չէ , որ Ադրբեջանում բավականին շատ հայերեն իմացությամբ մասնագետներ կան , որոնք բավականին գրագետ հայկական սեցցանցերում հակահայկական քարոզչություն են տանում հայերեն լեզվով:
Այս ներկայացումով Ադրբեջանը չի բացառվում, որ նաև փորձում է պարարտ հող ստեղծել ապագա սադրանքների համար, ուստի պետք է պատրաստ լինել ապագա սրացումներին և՛ հայ-ադրբեջանական սահմանին և՛ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
Վիտալի Մանգասարյան